• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

ՀՀ մշտական ներկայացուցչի ելույթը Ժնևում ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած հարձակման վերաբերյալ

17 հուլիսի, 2020
ՀՀ մշտական ներկայացուցչի ելույթը Ժնևում ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած հարձակման վերաբերյալ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հուլիսի 17-ին, ելույթ ունենալով Ժնևում Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդում, Հայաստանի Մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը ՄԱԿ անդամ երկրների ուշադրությունը հրավիրեց Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների վրա։ Նա մասնավորապես շեշտեց, որ «ս.թ. հուլիսի 12-ից Ադրբեջանի կողմից հրետանակոծության են ենթարկվում Հայաստանի տարածքում տեղակայված քաղաքացիական ենթակառուցվածքներն ու բնակչությունը՝ ականանետերի, ծանր հրետանու և անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ։ Այս հարձակումները սկսվել են Ադրբեջանի ղեկավարության կողմից Հայաստանի հանդեպ տարածքային պահանջներ պարունակող հայտարարություններից անմիջապես հետո։ Ավելին, Ադրբեջանը հրապարակավ հայտարարել է, որ հակամարտությունը խաղաղ կարգավորելու ուղղությամբ ընթացող քաղաքական գործընթացն անիմաստ է և սպառնացել է հարցը լուծել ուժի կիրառմամբ: Երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարարության խոսնակը նույնիսկ սպառնացել է հրթիռային հարված հասցնել Հայկական ատոմակայանին։ Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հակահայկական ատելությանն ու այլատյացությանն անդրադարձել են մի շարք միջազգային կազմակերպություններ, ներառյալ ՄԱԿ Ռասսայական խտրականության վերացման հարցերով կոմիտեն և Եվրոպայի Խորհրդի Ռասիզմի և խտրականության դեմ եվրոպական հանձնաժողովը։

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, հարկ է շեշտել, որ այն երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, և Բաքվի ինքնիշխանությունը երբևէ չի տարածվել Արցախի վրա: Ուստի, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը որևէ կապ չունի Լեռնային Ղարաբաղի հետ: Լեռնային Ղարաբաղն անցկացրեց հանրաքվե և անկախություն հռչակեց՝ միջազգային իրավունքի և Խորհրդային Միության այն ժամանակ գործող սահմանադրական-օրենսդրական համակարգի տառին և ոգուն համապատասխան:

Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը՝ որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքներից մեկը, ընկած է այս հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջազգային միջնորդների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկության հիմքում: Այդ առաջարկություններին աջակցություն են հայտնել ԵԱՀԿ մասնակից բոլոր երկրները, ներառյալ հենց ինքը՝ Ադրբեջանը: Ավելին, միջնորդները բազմիցս նշել են, որ Լեռնային Ղարաբաղի ապագա իրավական կարգավիճակը պետք է որոշվի իր բնակչության կողմից՝ իրավական պարտադիր ուժ ունեցող ազատ կամարտահայտման միջոցով»:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: